«Ստեղծված իրավիճակը բիզնեսին կանգնեցրել է կոշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտու…

«Ստեղծված իրավիճակը բիզնեսին կանգնեցրել է կոշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև․ վերամշակող արդյունաբերության խոշոր ընկերություններն արդեն դիտարկում են արտադրությունները երկրից դուրս բերելու տարբերակը»:

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցոմ տնտեսագետ Նաիրի Սարգսյանը բացատրում է՝ մնալ, թե տեղափոխվել Հայաստանից ընտրության առաջ բիզնեսին կանգնեցրել են իրենց կամքից անկախ հանգամանքներում ստեղծված ու կառավարության գործունեության արդյունքում ձևավորվող սպառնալիքները։ Սարգսյանի տվյալներով՝ տեղական խոշոր վերամշակող ընկերություններն արդեն ունեն հստակ ծրագրեր․

«Առանց մի գրամ չափազանցության եմ սա ասում․ կան վերամշակող արդյունաբերության բավականին խոշոր ընկերություններ, որոնք պլանավորում են իրականացնում, եթե այս սպառնալիքները շատ ավելի մոտեցան իրենց, նրանք ուղղակի գործարանները տեղափոխելու են Հայաստանի Հանրապետությունից։ Արդեն մանրամասն հաշվարկը, կոնկրետ դեպքի վերաբերյալ ՌԴ տեղակայման վայրը, տեղորոշումն են արդեն իրականացնում»,- նշել է Նաիրի Սարգսյանը։

Տնտեսագետը պարզաբանել է, որ այդ ընկերությունները բերքահավաքի շրջանում մթերումներ են իրականացնում հայ գյուղացիներից, իսկ պատրաստի արտադրանքի 95-98%-ն արտահանում են Ռուսաստան կամ ԵԱՏՄ այլ երկրներ:
Անդրադառնալով տեղական գյուղատնտեսության ապագային՝ Սարգսյանն ընդգծում է, որ տեղի է ունենում սպառման ծավալների և շահույթի էական նվազում:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով