«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ խո…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների մասին բարձրագոչ խոստումներով։ Քաղաքացին պետք է ազատ խոսեր, ընդդիմախոսը՝ չհետապնդվեր, իշխանությունը՝ հանդուրժեր ամենակոշտ քննադատությունը։
Ութ տարի անց այդ խոստումների իրական պատկերը կարելի է տեսնել ընդամենը մեկ մարդու՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ կատարվող գործընթացներով։
Վերջին շաբաթների Ազգային ժողովի նիստերը դիտելիս դժվար է չնկատել՝ Ղազարյանը դարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հիմնական թիրախներից մեկը։ Ով ինչ խոսում է, նախ Էդգար Ղազարյանին հայտարարում է պրոբլեմ, վիրավորում, քննադատում, նսեմացնում, նոր շարունակում։
Այսինքն՝ խորհրդարանական մեծամասնության համար ընդդիմադիր պատգամավորի խոսքն արդեն պարզապես քաղաքական բանավեճի մաս չէ։ Այն դարձել է խնդիր, և բոլորը իրենց պարտքն են համարում ազատվել այդ խնդրից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով