⚡️Ուժայինները վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։
🔴Համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ փորձում են վախեցնել ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին, նրանց համար անհարկի խոչընդոտներ ստեղծել։ Տեղեկանալով, որ որեւէ անձ մշտական բնակության տեղեկանք է վերցնում տեղի ոստիկանության բաժնից` թեկնածություն առաջադրելու համար, ՏԻՄ իշխանիկներն ու ուժայինների ներկայացուցիչները գործի են անցնում` բացատրական աշխատանքներով, ակնարկներով փորձում են հետ պահել առաջադրումից։
🔽Մյուս կողմից, ինտենսիվ աշխատում են հեղինակություն ունեցող անձանց, լավ թեկնածուներին իրենցով անելու ուղղությամբ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան