Դատախազությունը մանկապարտեզի շենքը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքին վերադարձնելո…

🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազությունը մանկապարտեզի շենքը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան:
‼️‼️‼️ Պետշահերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը մանկապարտեզի շենքին տիրանալու դիտավորությամբ, 2014 թվականին համայնքի իրավասու պաշտոնյաներին է ներկայացրել մանկապարտեզի շենքի տարածքում գարեջրի արտադրամաս հիմնելու վերաբերյալ կեղծ տեղեկություն: Համաձայն կեղծ տեղեկության՝ ՍՊ ընկերությունն առաջին մեկ տարվա ընթացքում կատարելու էր 300 հազար եվրո ներդրում, իսկ արտադրամասը գործելու էր առնվազն 10 տարի՝ մինչև 2024 թվականը:
Վերոնշյալ ներդրումային ծրագրի հիման վրա՝ մանկապարտեզի շենքը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ոսկեվան համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով՝ նվիրատվությամբ հանձնվել է ՍՊ ընկերությանը: Որոշումներում նշված պայմանները չեն կատարվել, մանկապարտեզի շենքը խաբեությամբ հափշտակվել է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով