ԲԱՔՎԻ ՄՈՒՂԱՄԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՄԸԶավթված եւ հայաթափված Արցախ խայտառակ այցից հետո Հար…

ԲԱՔՎԻ ՄՈՒՂԱՄԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՄԸ
Զավթված եւ հայաթափված Արցախ խայտառակ այցից հետո Հար.Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն փորձեց մեղմել սկանդալը Երեւանում։ Սակայն հենց այստեղ է երեւում ՀՀ իշխանության իրական դերը այս ողջ ամոթալի պատմության մեջ՝ Գրոնոն քննարկում է ԵՄ-ՀՀ մերձեցումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ով ի պաշտոնե զբաղվում է ՀՀ կապերով ԵԱՏՄ-ի հետ։ Իսկ Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշումը ՀՀ եվրաինտեգրման հարցում հայտնի է ինչպես հայ ժողիվրդին, այնպես նաեւ ԵՄ-ին։ Բայց ուրիշ «մերձեցողներ» Երեւանը ԵՄ-ին չի ներկայացնում։ Այնպես որ եվրոպացիների եւ ամերիկացիների «մուղամով» պարերը Արցախում կատարվում են պաշտոնական Երեւանի «դամ պահելու» ներքո։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով