Ռազմաքաղաքական դաշինքների արդյունավետությունը․ պարտավորություններից դեպի արձագա…

🛡 Ռազմաքաղաքական դաշինքների արդյունավետությունը․ պարտավորություններից դեպի արձագանք
Հուսիթների՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ օրերս իրականացրած հարձակումները կրկին բացահայտեցին արդի ռազմաքաղաքական դաշինքների արդյունավետության և դրանց ընձեռած երաշխիքների բնույթի հիմնախնդիրը։ Ի՞նչ են իրականում ենթադրում այդ երաշխիքները՝ հավանական հակառակորդին զսպո՞ւմ, ճգնաժամի մեջ հայտնված գործընկերոջը քաղաքական և դիվանագիտական աջակցությո՞ւն, թե՞ ռազմական ուժ կիրառելու անվերապահ պարտավորություն։
Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրեցին Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Այն ամրագրում է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը․ մասնակիցներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով