«Հայաստանը արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով». Փաշինյանը՝ Գանձասարի հայկ…

«Հայաստանը արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով». Փաշինյանը՝ Գանձասարի հայկական լինելու մասին
«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի, կամ դրանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն, մենք պետք է դիմենք էդ մատյանին և բնագրերին: Եվ Հայաստանը այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը:
Ես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը և անիմաստ եմ համարում նպատակադրումը, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին: Դա անիմաստ և անիրագործելի խնդիր է», — Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակացությունից պատգամավոր Լենա Մաթևոսյանն էր կոչ արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին «մոտենալ ամբիոնին ու ասել, որ Գանձասարը հայկական է»:
«2 օրը մեկ խոսում ենք». Գանձասարի այցից հետո Ալեն Սիմոնյանը զրուցել է Հիքմեթ Հաջիևի հետ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով