Հայաստանը երբեք չի բարձրացրել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան ե…

Հայաստանը երբեք չի բարձրացրել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան երկրից դուրս բերելու հարցը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ։
«2018 թվականից շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել։ Ընդհանրապես Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ այդպիսի հարց չի բարձրացրել»,- ասել է Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով