Հաջիևը կրկնում է Ղարաբաղում «աղվանական քրիստոնեական ժառանգության» մասին պնդումըԴ…

Հաջիևը կրկնում է Ղարաբաղում «աղվանական քրիստոնեական ժառանգության» մասին պնդումը
Դուբայում ընթացող Արաբական մեդիաֆորումին մասնակցող Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր կրկին պնդել է, թե Ղարաբաղում առկա են «կովկասյան Ալբանիայի [Աղվանքի] հարուստ քրիստոնեական ժառանգության հետքեր»:

«Իմ երկիրը քրիստոնեության առաջին վայրերից մեկն է: 4-րդ դարում քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունվեց Ալբանիայի թագավորության կողմից: Ի դեպ, այն չպետք է շփոթել բալկանյան Ալբանիայի հետ. դա այն թագավորության անվանումն էր, որը հիմնադրվել էր Ադրբեջանի տարածքում: Ղարաբաղում մենք ունենք ամենաուժեղ հետքը: Ցավոք, տարիների ընթացքում այն ենթարկվել է կեղծման, եկեղեցիների ճարտարապետության փոփոխման և այլն, և դա չպետք է լիներ այդպես»

, — հայտարարել է Հիքմեթ Հաջիևը՝ հրապարակած տեսանյութում ոչ մի բառ չասելով Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության մասին:
🔗ԱՎԵԼԻՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով