«Իշխանությունը պատրաստվում է առաջիկայում տրանսպորտը թանկացնել»․ Մանուկ Սուքիասյ…

🚌 «Իշխանությունը պատրաստվում է առաջիկայում տրանսպորտը թանկացնել»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ ընտրություններից առաջ իշխանությունը հրաժարվեց տրանսպորտի ուղեվարձի հերթական թանկացումից, իսկ այժմ պատրաստվում է այն իրականացնել։ Նրա պնդմամբ՝ 150 դրամ սակագինը սկզբում նախատեսված էր ամեն տարի առնվազն 10 դրամով բարձրացնել։
Սուքիասյանը նաև հայտարարել է, որ տրանսպորտի թանկացմանը կգումարվեն ակցիզային հարկի բարձրացումները, առողջապահական ապահովագրության ծախսերը և այլ թանկացումներ, ինչի հետևանքով, նրա գնահատմամբ, քաղաքացիների ֆինանսական բեռը կաճի։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով