Վեհափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեց…

⚖️ Վեհափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, վարույթը կարճվի․ դատարան ներկայացվեց միջնորդություն
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վեհափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների գործով պաշտպանները միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել քրեական վարույթը։
Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել է, որ եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցու ներքին գործն է, իսկ Սահմանադրությամբ երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունն ու ինքնավարությունը։ Մեղադրանքը վերաբերում է դատական ակտը չկատարելուն։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով