«Խաղաղությունը խոսքով է միայն։ Եթե իրական խաղաղություն եկած լիներ, չէին նստի սպասի՝ երբ է Հայաստանը փոխելու Սահմանադրությունը։ Երբ ամենակարևոր ռազմավարական դիրքերից՝ Իշխանասարից, Սև լիճից, Կապանի բարձունքներից բացի, որտեղից ուղղակի նշանառության տակ են Հայաստանի կապող օղակները, դա դեռ քիչ է՝ մի հատ էլ ուզում ես Տիգրանաշենը, որ մի հատ էլ արտերիա կտրես․․․ Խաղաղությունը այդպեդ չի գալիս»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հակադարձում է իշխանության պնդումներին, թե խաղաղության ապացույց է նաև այն, որ սահմանին կրակոցներ չկան․
«Սահմանի վրա չեն կրակում, որովհետև իմաստ չկա կրակելու․ կարելի է խոսքով ստանալ այն, ինչ նախկինում անգամ կրակոցով անհնար էր ստանալ»։
ԱԺ նախկին պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանային իրավիճակն էապես փոխվել է․ այսօր ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանի սահմանամերձ որոշ հատվածներում շատ ավելի անմիջական է զգացվում․
«Սահմանը եկավ-հասավ այնպիսի տեղ, որ մենք արդեն մեր աչքով տեսնում ենք ադրբեջանական դրոշները։ Այսօր ադրբեջանցիներն այն պատի հետևից թարս նայում են քեզ վրա, թե դու ինչու ես պատի կողքին»:
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան