«Մայիսի 10-ից սկսած՝ ՀՀ-ի տարբեր համակարգեր պարբերաբար կիբերհարձակման են ենթարկ…

⚠️ «Մայիսի 10-ից սկսած՝ ՀՀ-ի տարբեր համակարգեր պարբերաբար կիբերհարձակման են ենթարկվել․ ընտրությունների արդյունքները թղթային են»․ Վահագն Հովակիմյան
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ մայիսի 10-ից Հայաստանի տարբեր համակարգեր պարբերաբար կիբերհարձակման են ենթարկվել։ Նրա խոսքով՝ ինքը կիբերանվտանգության մասնագետ չէ և հարձակման աղբյուրի մասին մանրամասներ չունի։
Հովակիմյանը նշել է, որ կիբերհարձակումը, իր գնահատմամբ, չի կարող կասկածի տակ դնել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք հիմնված են թղթային արձանագրությունների վրա, որոնք հասանելի են ընտրությունների մասնակիցներին և դիտորդներին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով