⚡️Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը հանդիսանում է անսակարկելի. Արցախի Հանրապետության Ազգային Ժողով‼️Այն պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և մեր ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում:
‼️Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից:
‼️Բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը մշակութային ցեղասպանության շարունակությունն են, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունն ու կանխումը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան