«Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, Ադրբեջանում մոբիլիզացիա է կատա…

🗣 «Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, Ադրբեջանում մոբիլիզացիա է կատարվում, խաղաղությունը խաղաղություն ասելով չի լինում»․ Նժդեհ Իսկանդարյան
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ երեք տարի անց էլ Արցախի հարցը պետք է մնա քաղաքական օրակարգում՝ ընդգծելով, որ այն միայն Արցախի իշխանությունների խնդիրը չէ, այլ համահայկական հարց է։
Նա նաև պնդել է, որ Ադրբեջանում մոբիլիզացիա է կատարվում և խաղաղությունը միայն հայտարարություններով չի ապահովվում՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին օգտագործել հնարավոր բոլոր լծակները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով