«Մոսկվան կարող է առաջարկել 102-րդ ռազմաբազայի հարցը դնել հանրաքվեի: Եթե Հայաստանը Ադրբեջանի պահանջով գնում է սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի ճանապարհով, ապա չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ այլ ուժեր ևս հանրաքվեների անցկացում պահանջեն»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է՝ տասնամյակներ շարունակ որոշակի շրջանակներ ֆինանսավորվել են ռուսական 102-րդ ռազմաբազայի, ՌԴ դեսպանատան և սահմանապահ զորքերի գրասենյակի դիմաց ցույցեր իրականացնելու համար։ Մաթևոսյանի մեկնաբանությամբ՝ ներկայում Մոսկվան հստակ ազդակներ է հղում առ այն, որ եթե Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները չցանկանան ռուսական ներկայություն, ապա Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել ինչպես ռազմաբազան, այնպես էլ սահմանապահներին․
«Տասնամյակներ շարունակ ասում էին, թե Ռուսաստանը մեզ «սապոգի տակ» է պահում։ Հիմա Մոսկվան ասում է՝ որոշում կայացրեք, եթե ուզում եք՝ հանում ենք։ Ինչո՞ւ այդ որոշումը չեն կայացնում, ինչո՞ւ չկա որևէ հոդաբաշխ պատասխան», — նկատում է քաղաքագետը։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան