ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և այն առաջընթացը, որ ձեր երկիրը գրանցել է ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի ճանապարհին», — ասված է Ռուբիոյի ուղերձում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը՝ առաջ մղելով «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, ամրապնդելով տնտեսական կապերը և խրախուսելով ամերիկյան ներդրումները Հայաստանում։
«Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը», — հայտարարել է Ռուբիոն։
🔸Հայաստանը նշում է Անկախության 35-ամյակը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ Ուղերձներ
Թողնել պատասխան