70-ամյակին ընդառաջ Հանրային հեռուստաընկերությունը թարմացնում է իր հիմնական www.1…

🔹70-ամյակին ընդառաջ Հանրային հեռուստաընկերությունը թարմացնում է իր հիմնական www.1tv.am, ինչպես նաև լրատվական www.1lurer.am և «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պաշտոնական www.eurovision.am կայքէջերը։ Այսուհետ Հանրայինի հարթակները ձեզ կտրամադրեն հեռուստաարտադրանքին և լրատվությանն արագ ու հեշտ ծանոթանալու բոլոր անհրաժեշտ գործիքները։
Ներկառուցված ԱԲ համակարգը որոնողական համակարգի հետ միասին կայքէջերից օգտվելը կդարձնի առավել պարզ ու արդյունավետ։ Այսուհետ մեր կայքերում կկարողանաք ստեղծել սեփական օգտահաշիվ, որը ձեզ թույլ կտա պահպանել նախընտրած նյութերը հետագայում դիտելու համար:
Նորացված կայքերով Հանրայինն ամրապնդում է մեդիադաշտում իր ներկայությունը՝ շնորհիվ թարմ և նորարարական մոտեցումների։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով