🇷🇺🇦🇲 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում նրան համարում են ՌԴ ամենաանհաջող դեսպանը, որ երբեւէ աշխատել է Հայաստանում:
🔴 Պատճառն այն է, որ 2018 թվականի ապրիլին նշանակված դեսպանը չի կարողանում ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցային հարաբերություններ հաստատել, ո՛չ անգամ պրոռուսական գործիչների հետ սերտ կապ պահել: Համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում այսքան ծաղկում են հակառուսական տրամադրությունները։
🔴 Դեսպանի փոփոխությունը նաեւ երկկողմանի պրոցես է համարվում` եթե Հայաստանը Ռուսաստանում փոխում է իր դեսպանին, հայելային սկզբունքով նաեւ Ռուսաստանը պետք է փոխի իր դեսպանին, որն արդեն 9-րդ տարին է պաշտոնավարում: Հիմա թեկնածուի փնտրտուքի մեջ են»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան