Եվրոպական փորձը փոխում է հայկական քոլեջները․ ի՞նչ տվեց Erasmus+ QA4VET ծրագիրըE…

🎓 Եվրոպական փորձը փոխում է հայկական քոլեջները․ ի՞նչ տվեց Erasmus+ QA4VET ծրագիրը
Erasmus+ QA4VET ծրագրի շրջանակում Գերմանիայում քննարկվել են Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում իրականացված փորձնական հավատարմագրման արդյունքները։
Ծրագրի մասնակիցները ներկայացրել են որակի ապահովման նոր մոտեցումները, թվային և կանաչ անցումներին վերաբերող եվրոպական փորձը։ Հայկական քոլեջների ներկայացուցիչների խոսքով՝ միջազգային համագործակցությունն ու եվրոպական փորձի ուսումնասիրությունը նոր հնարավորություններ են ստեղծում կրթության որակի, ուսումնական գործընթացի և աշխատաշուկայի հետ կապի բարելավման համար։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով