Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Ինտերպոլին պահանջով, որ ՀՀ-ն «վերադաձնի Դադիվանքի ա…

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Ինտերպոլին պահանջով, որ ՀՀ-ն «վերադաձնի Դադիվանքի ալբանական վանքից ապօրինի հանված եւ Հայաստան տեղափոխված խաչքարերը, զանգերը, գրքերը եւ որմնանկարները», որոնք Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման ծառայության պետ Սաբիրա Հաջիեւան 2025 թ. հոկտեմբերի 9-ի նամակում Ինտերպոլին անվանեց «թալանված եւ առեւանգված հայ զավթիչների կողմից»։ Բաքուն տեղադրել է Դադիվանքի մշակութային արժեքների ցանկն «Արվեստի գողացված գործեր» միջազգային տեղեկատվական բազայում եւ պատրաստվում է հետապնդել արտերկրում հայոց մշակույթի ցանկացած ցուցադրություն, իբրեւ «վերադարձի ենթակա թալան»։ Սա Հայաստանի եւ հայության դեմ ցեղասպան Ադրբեջանի վարվող հիբրիդային պատերազմի եւս մի ռազմաճակատ է՝ մշակութային։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով