🔴Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։
💥Արդեն գրել ենք, որ այս կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել եւ ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձեւավորել` Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։
☄️Նմանատիպ դաշինք է ստեղծվել նաեւ Գավառում` գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության եւ ՔՊ-ի հետ է մասնակցում ընտրություններին` դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան