Сын актрисы Аракси Меликян несколько недель назад отправился на срочную военную службу. По этому поводу актриса сделала публикацию, написав:
«Бельевая веревка в моем доме — немой свидетель и помощник на моем жизненном пути… Эта веревка несет на своих плечах чистоту и радость моего дома. Когда я впервые повесила военную форму сына, пальцы вспомнили его крошечные вещи. Сердце согрелось благословением прожить этот жизненный этап. И дай Бог, чтобы эта веревка увидела свадебную рубашку, а со временем — еще множество детских одежек».
В одном из интервью актриса рассказала, что сын служит в обычных условиях, как и другие солдаты, и она не хочет, чтобы вокруг него было лишнее внимание.
«Для родителя это, конечно, важный и волнительный период, но лишнее внимание ни к чему хорошему не приведет. Он служит как и все солдаты. Мой сын ничем не лучше других, он служит обычным рядовым, как все», — сказала Аракси.
«Пусть спокойно отслужит, нормально, мирно вернется — и все. Всем без исключения, абсолютно всем солдатам желаю мирной службы», — отметила она.
🔸🔸🔸🔸🔸🔸🔸
🔁💬Խաղաղ ու անփորձանք ծառայություն❤️Դերասանուհի Արաքսյա Մելիքյանի որդին շաբաթներ առաջ մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ Դերասանուհին այդ առիթով հրապարակում էր արել՝ գրելով.
«Իմ տան լվացքի պարանը իմ կյանքի ընթացքի լուռ վկան ու օգնականն է… Այս պարանն իր ուսերին կրում է իմ տան մաքրությունն ու ուրախությունը։ Երբ առաջին անգամ կախեցի որդուս զինվորական համազգեստը, մատներս հիշեցին նրա ամենափոքր հագուստները։ Սիրտս ջերմացավ կյանքի այս շրջանն ապրելու օրհնանքից։ Ու տա Աստված՝ այս պարանը տեսնի հարսանեկան վերնաշապիկ ու ժամանակի մեջ էլի մանկական բազում հագուստներ»։
Դերասանուհին հարցազրույցներից մեկում ասել է, որ որդին ծառայության մեջ է սովորական պայմաններով, ինչպես մյուս զինվորները, և չի ցանկանում, որ նրա շուրջ ավելորդ ուշադրություն լինի։
«Ծնողի համար, իհարկե, սա կարևոր ու հուզական շրջան է, բայց ավելորդ ուշադրությունը ոչ մի լավ բան չի բերի։ Ինքը ծառայում է սովորական, բոլոր զինվորների պես։ Իմ տղան ոչ մի բանով առավել չէ, ինքը ծառայում է սովորական, շարքային, բոլորի պես»,– ասել է Արաքսյան:
«Թող հանգիստ ծառայի, նորմալ, խաղաղ գա, վերջ։ Բոլորին անխտիր՝ բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն եմ ցանկանում»,– նշել է նա։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան