Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակար…

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Քննարկվել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:
Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և առանձնակի ընդգծել Միացյալ Թագավորության բիզնեսների ներգրավվածության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման տեսանկյունից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով