Ինչո՞ւ ՔՊ-ականները բոյկոտեցին արցախահայերի խնդիրներին վերաբերող քննարկումըԱԺ-ու…

🏛️ Ինչո՞ւ ՔՊ-ականները բոյկոտեցին արցախահայերի խնդիրներին վերաբերող քննարկումը
ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումները» թեմայով քննարկումը մեկնարկից մոտ կես ժամ անց լքեցին ՔՊ-ական պատգամավորները։ Մարիամ Պողոսյանի խոսքով՝ քննարկումը, իրենց նախատեսված տեղեկությամբ, պետք է վերաբերվեր սոցիալական խնդիրներին, սակայն վերածվել էր նաև Արցախի նախկին կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշել է, որ դեպքն իրեն հիշեցրել է միջազգային կառույցներում Ադրբեջանի մոտեցումները՝ Արցախի հայկական անվանումների և պետական ու հանրային մարմինների փաստաթղթերի կիրառման հարցում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով