Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները ջրցան մեքենաների փոխարեն կջրվեն …

🟨 Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները ջրցան մեքենաների փոխարեն կջրվեն ոռոգման ջրով։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` Ջրային կոմիտեին պատկանող, Երևանամերձ հատվածում գտնվող արհեստական ջրամբարից խողովակաշարով ոռոգման ջուր է տեղափոխվում Նուբարաշեն վարչական շրջան։
▫️ Դեռևս նախորդ տարի անցկացվել էր 1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, այս տարի ծավալն ավելացվել է ևս 1,5 կմ-ով։
▫️ Ձեռք է բերվել նաև պոլիէթիլենային խողովակները եռակցող նորագույն սերնդի սարքավորում, ինչն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքների ընթացքը։
▫️Վերջին 4 տարում Երևանում անցկացվել է շուրջ 150 կմ երկարությամբ ոռոգման համակարգ։
Երևանի քաղաքապետարան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով