ԿԳՄՍ նախարարի գրությունից հետո Գյումրու «Կազաչի պոստի» բնակիչներից մեկը հայտնվե…

🏛️ ԿԳՄՍ նախարարի գրությունից հետո Գյումրու «Կազաչի պոստի» բնակիչներից մեկը հայտնվել է ոստիկանությունում
Aravot.am-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրություն է ուղարկել ՆԳ նախարարին՝ Գյումրու «Կազաչի պոստ» թաղամասի հուշարձան համարվող շենքերից մեկում առանց լիազոր մարմնի թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։
Գրությունը փոխանցվել է ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ աշխատանքներն իրականացրել է 57-ամյա տղամարդը։ Սեպտեմբերի 17-ին դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել, և նյութերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով