Քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՆԳՆ–ի ներկայացրած տվյալներն այն մասին, թե վերջին օրերին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից քանիսի դեպքում է վարորդը երթևեկել ամառային անվադողերով, հակասում են միմյանց։
Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե Երևանում ձյան տեղումների առաջին օրը խցանումների 80%-ը պայմանավորված էին վթարներով, քանի որ վարորդները ամառային անվադողերով էին։ ՆԳՆ–ից, սակայն, NEWS.am–ին հայտնեցին, որ փետրվարի 20-24–ը Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, որից ընդամենը մի դեպքում է վարորդը երթևեկել ամառային անվադողերով, ութ վարորդ էլ երթևեկել է ձմեռային մաշված անվադողերով։

Leave a Reply