«Հայաստանում նոր տուն ունենալը չի վերացնում այն իրավունքները, որոնք կապված են Ա…

🏠 «Հայաստանում նոր տուն ունենալը չի վերացնում այն իրավունքները, որոնք կապված են Արցախում կորցրած տան հետ»․ Գասիա Նիկողոսյան-Վեկիլյանը՝ արցախահայերի մասին
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի միջոցառման ժամանակ Հայ օգնության միության ներկայացուցիչ Գասիա Նիկողոսյան-Վեկիլյանը նշել է, որ Հայաստանում նոր բնակարան ունենալը չի վերացնում Արցախում կորցրած տան հետ կապված իրավունքները։
Նրա խոսքով՝ մարդասիրական օգնությունը կարող է ապահովել սնունդ, կացարան, դեղորայք, կրթություն և անվտանգություն, սակայն չի կարող վերադարձնել գույքը, պաշտպանել մշակութային ժառանգությունն ու երաշխավորել տեղահանվածների իրավունքները։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով