Գագիկ Հարությունյանի լուսանկարները դարձել են Հայաստանի մասին պատմող «ունիվերսալ…

📷 Գագիկ Հարությունյանի լուսանկարները դարձել են Հայաստանի մասին պատմող «ունիվերսալ լեզու»՝ ոլորտի միջազգային մասնագետների համար
Երևանում՝ «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում, մեկնարկել է լուսանկարչությանը նվիրված միջազգային համաժողովը, որի շրջանակում Հայաստան են ժամանել ոլորտի միջազգային մասնագետներ։ Համաժողովի ընթացքում ներկայացվում է նաև Գագիկ Հարությունյանի հետմահու հետահայաց ցուցահանդեսը, որի նպատակներից է նրա արվեստի միջազգայնացումը։ Մասնակիցները նրա լուսանկարների միջոցով բացահայտում են Հայաստանի տարբեր վայրերն ու մարդկանց՝ դրանք դիտարկելով որպես Հայաստանի մասին պատմող յուրահատուկ միջոց։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով