«Նման անհիմն և փաստական հիմքից զուրկ պնդումները պետք է միջազգային հանրության կո…

⚠️ «Նման անհիմն և փաստական հիմքից զուրկ պնդումները պետք է միջազգային հանրության կողմից հստակ և բարձրաձայն վիճարկվեն»․ Լեմկինի ինստիտուտի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի միջոցառման ժամանակ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջին անդրադարձել է Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարություններին՝ կապված Արցախի հայկական կրոնական ժառանգության հետ։
Նա հայտարարել է, որ նման պնդումները պետք է միջազգային հանրության կողմից վիճարկվեն՝ դրանք կապելով հայերի պատմական ներկայության վերացման վտանգի հետ։ Ֆոն Յոդեն-Ֆորջին նաև պնդել է, որ Արցախում հայերի նկատմամբ ցեղասպանությունը շարունակվում է, քանի դեռ մարդիկ պահվում են գերության մեջ կամ անհետ կորած են։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով