Հայրենյացում սուգ է․ գյուղացիները վստահ են, որ 23-ամյա զոհված զինծառայողը երբեք…

🕯 Հայրենյացում սուգ է․ գյուղացիները վստահ են, որ 23-ամյա զոհված զինծառայողը երբեք վեճ ու կռիվ չէր հրահրի
Սիսիանում զոհված պայմանագրային զինծառայող 23-ամյա Դիմիտրի Համբարձումի Կյուրեղյանը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից էր։ Գյուղացիները պատմել են, որ երիտասարդի զոհվելու հանգամանքների մասին միայն շրջանառվող տեղեկություններ են լսել՝ վիճաբանության և դրան հաջորդած նռնակի պայթյունի մասին, և ընդգծել են, որ նրան ճանաչում էին որպես դաստիարակված ու խաղաղասեր երիտասարդի։ Դիմիտրին ընտանիքի երեք երեխաներից միջնեկն էր, իսկ իրենից փոքր եղբայրն էլ պայմանագրային զինծառայող է։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով