«Կիևի հարձակումներին ռուսական պատասխանն այնպիսին է եղել, որ վերջինս հրադադար է …

🇷🇺🇺🇦 «Կիևի հարձակումներին ռուսական պատասխանն այնպիսին է եղել, որ վերջինս հրադադար է խնդրել». Պուտին
📣 Ռուսաստանի նախագահի այլ հայտարարությունները.
🔴 Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Կիևի հետ ընտրություններից հետո, սակայն Ուկրաինան փորձեց հարվածներ հասցնել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա:
🔴 Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը հակառակորդը փորձել է զանգվածային հարված հասցնել Մոսկվային.Կիևի ռեժիմը ցանկացել է վախեցնել ռուսաստանցիներին և ՊՄՏՀ-ի հյուրերին հունիսին, սակայն նրանց դա չի հաջողվել: Ռուսաստանի արձագանքը Կիևի ռեժիմի գործողություններին, այդ թվում՝ խաղաղ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, էական է եղել։
🔴 Ուկրաինական կողմն ընդհատել է բանակցությունները Ստամբուլում, սակայն ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հայտարարել է բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին: Խաղաղ կարգավորման բոլոր առաջարկները սեղանին են, բայց ՌԴ-ն դեռ պետք է մտածի, թե ինչն է իր շահերից բխում։
🔴 Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի հետ ռազմական գործողությունների, դրա համար հիմքեր չկան։ Իսկ Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության մասին Պուտինը սադրանք է անվանել։
🔴 Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններն այժմ գրեթե զրոյական են։ ԱԽՏՀ գագաթնաժողովին մեկնելը կախված կլինի Ռուսաստանի ներսում տիրող իրավիճակից։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով