⚡️Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս🔴«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տիգրանաշեն համայնքում նախաձեռնում է մի շարք կենսական ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են պատգամավորներին փոխանցված պարգևավճարների միջոցներով։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
‼️Նրա փոխանցմամբ՝ առաջնահերթություններից մեկը Տիգրանաշենում գյուղմթերքի շուկայի գործարկումն է, ինչը տեղի բնակիչներին հնարավորություն կտա արդյունավետ իրացնել սեփական աշխատանքով աճեցրած բերքը։
❌Բացի տնտեսական բաղադրիչից, ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև համայնքի ենթակառուցվածքներն ու երեխաների ժամանցի պայմանները։ Գյուղ կատարած այցելության ընթացքում արձանագրվել է, որ տեղի մանկական խաղահրապարակը թարմացման խիստ կարիք ունի, ինչի հիման վրա որոշում է կայացվել Տիգրանաշենի փոքրիկներին նվիրել նոր ու ժամանակակից խաղահրապարակ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան