Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2026», «Որոնում-2026» և «Էշե…

Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2026», «Որոնում-2026» և «Էշելոն-2026» զորավարժությունները։ Բացման արարողությունը տեղի է ունեցել «Չեբարկուլսկի» զորավարժարանում։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի խոսքով՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից զինված հակամարտությունների փորձին, անօդաչու համակարգերի, հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմանը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության կատարելագործմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով