Ծիծեռնակաբերդի խճուղում այրվող էլեկտրական ենթակայանի մոտ լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հրդեհի պատճառների վերաբերյալ որևէ վարկած չի բացառվում։ Ընկերությունն արդեն հաղորդում է ներկայացրել հնարավոր հանցագործության մասին։
«Էլեկտրատեխնիկական առումով, մեր մասնագետների պնդմամբ, նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է տեղի ունենար։ Չենք բացառում որևէ տեսակի վարկած», — ասել է Պետրոսյանը։
Էլեկտրական ենթակայանի հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, հիմնականում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Թողնել պատասխան