☄️Կաթողիկոսի հնարավոր հանգստի կոչումը պետք է լինի միայն եկեղեցու իրավասու մարմինների կողմից. 3 եպիսկոպոսների հայտարարությունը հայտնի «զեկույցի» մասին‼️Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Սիրիա), Սերովբե եպիսկոպոս Իսախանյանnը (Գերմանիա) ու Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը (Հայաստան) նշել են, որ
զեկույցում բարձրացված են բազմաթիվ հարցեր, հնչեցված են մի շարք մեղադրանքներ, որոնց գոնե մի մասը հնարավոր չէ անտեսել։ Բայց նույնքան կարևոր է որդեգրել մեկ այլ սկզբունք ևս՝ մեղադրանքը դեռևս ապացուցված փաստ չէ։ Զեկույցի բազմաթիվ պնդումներ հիմնված են հրապարակային հայտարարությունների, մամուլի հրապարակումների և տարբեր անձանց ասեկոսեների վրա։ Եթե առկա են հնարավոր հանցագործության, բռնության, ֆինանսական չարաշահման կամ այլ քրեական իրավախախտման փաստեր, դրանք պետք է քննվեն միայն իրավասու մարմինների կողմից։
‼️Ընդունելով հանդերձ վերոշարադրյալը` ուզում ենք հստակորեն ընդգծել, որ պետական իշխանությունն էլ պետք է զգուշանա վտանգավոր սահմանագիծը խախտելուց։ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին պետության վարչական ենթակառույցը չէ։
‼️Որպես առաջին գործնական քայլ մեր առաջարկն է՝ մոտ ապագայում, ամենաուշը մինչեւ 2027 թվականի կեսը, Մայր աթոռում գումարել Եպիսկոպոսաց Ժողով։ Մեր արդար սպասումն է, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն սփյուռքյան թեմերում պաշտոնավարող եպիսկոպոսների անխափան մուտքը Հայաստան եւ Հայաստանից վերադարձն իրենց պաշտոնավարման երկրներ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան