Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ առողջության կենտրոններում բուժառուների սպաս…

🟨 Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ առողջության կենտրոններում բուժառուների սպասարկման և հաղորդակցության մշակույթի վերաբերյալ արձանագրված խնդիրների լուծման նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է Երևանի առողջության կենտրոնների տնօրենների և վարչական անձնակազմի հետ։
▫️Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են բուժհաստատություններում սպասարկման որակի բարձրացմանը, բուժառուների հետ պատշաճ և հարգալից հաղորդակցությանը, բժշկական օգնության կազմակերպմանը, ինչպես նաև բուժանձնակազմի աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր։
▫️Քաղաքապետի հանձնարարականի շրջանակում առողջության կենտրոնների անձնակազմի համար նախատեսվում է նաև դեոնտոլոգիայի՝ բժշկական էթիկայի, մասնագիտական վարվեցողության և հաղորդակցության կանոնների վերաբերյալ կրթական ծրագիր։ Այն ուղղված կլինի բուժառուների հետ հաղորդակցության որակի բարելավմանը և սպասարկման միասնական չափանիշների ամրապնդմանը։
Երևանի քաղաքապետարան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով