«Երբեք, երբեք չհանձնվե՜ք»՝ Չերչիլի այդ հայտնի խոսքերը վերաբերվում են ոչ միայն եւ ոչ այնքան սխրանքների պաթետիկ կոչերին, այլ նախեւառաջ պարզ մարդկային արժանապատվությանը։ Իշխանությունները վախեցան հանրության զայրույթից ու նողկանքից, որն առաջացավ նրանց վերջին կապիկություններից՝ հերոսների դեմքերի ջնջումից մինչեւ սրբապիղծ խրախճանքները սգո օրերին։ Սա շատ ավելի մեծ փոփոխության նախանշան է՝ ՔՊ-ն վերջնականապես դառնում է ՔՊСС, համալրելով «նախկինների» շարքերը, որտեղից դուրս էին եկել այդ դուրսպրծուկները, բայց արագ վերադարձան ի շրջանը յուր։ Սա դաս է նաեւ հանրության համար՝ քաղաքացիական համերաշխության, խիզախության, բարոյականության դաս եւ ստուգարկ։ Իշխանությունները տապալեցին այդ քննությունը։ Ժողովուրդը մի փոքր հաղթանակ տարավ՝ կրկին ազգ դառնալու ճանապարհին։
Թողնել պատասխան