Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները։ Խորհուրդը հայտարարել է, որ իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետագայում հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ նման վերաբերմունքը բացառելու համար։ Հանրային հեռուստաընկերությունը համերգի հեռարձակման հաջորդ օրը ընդունել էր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։ https://youtube.com/shorts/t4AfB1OvPIY?si=g4r4Lr3jzr72NFIi
Առաջին ալիքը ներողություն է խնդրել 44-օրյայի տարելիցի օրը համերգ ցուցադրելու համար «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը»,-հայտարարել են Առաջին…
Թողնել պատասխան