Դուբայ-Թել Ավիվ չվերթի ուղևորները պնդում են, որ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին։
Նրանք ասում են, որ լսել են ճիչեր և տեսել արյուն օդաչուի խցիկի մոտ։ Ինքնաթիռում եղել է 180 մարդ, որոնցից մոտ 100-ը իսրայելցիներ էին։
FlyDubai ինքնաթիռը, ի վերջո, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում, և օդաչուներին ուղեկցել են ինքնաթիռից դուրս։
Ըստ լրատվամիջոցների օդանավի հրամանատարը ռուս է եղել, որը կռվել է մյուս՝ ազգությամբ ուկրաինացի օդաչուի հետ, նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, միջամտել են ուղեւորները։
Թողնել պատասխան