«Դա արել ենք հանուն մեր համայնքի, հանուն մեր դպրոցի»․ ՔՊ-ականը՝ եղբոր «Օպել»-ը …

🚗 «Դա արել ենք հանուն մեր համայնքի, հանուն մեր դպրոցի»․ ՔՊ-ականը՝ եղբոր «Օպել»-ը պետությանը վարձակալությամբ տալու մասին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը անդրադարձել է տեղեկությանը, ըստ որի՝ իր եղբայրը Սիսիանի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին մեկ տարով վարձակալության է տվել 300 հազար դրամով գնված «Օպել» ավտոմեքենան՝ 1 մլն 990 հազար դրամով։ Համբարձումյանի խոսքով՝ մեքենան վարձակալության է տրվել մրցույթի արդյունքում, իսկ նշված գումարը տարեկան վճարն է։ Նա նաև նշել է, որ եղբայրը մեքենան տրամադրել է համայնքին ու դպրոցին աջակցելու նպատակով։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով