«Որ եկել եմ Հայաստան, չընդունեցին ծառայության, որոշեցի զբաղվել քաղաքականությամբ…

⚖️ «Որ եկել եմ Հայաստան, չընդունեցին ծառայության, որոշեցի զբաղվել քաղաքականությամբ։ Դա էլ պայքարելու մի ձեւ է»․ Արթուր Ավանեսյան
Դատարանում Արթուր Ավանեսյանը պատմել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն անդամակցելուց հետո զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ Նա նշել է, որ մյուս մեղադրյալների հետ իր շփումները հիմնականում ծառայողական բնույթի են եղել, իսկ քննարկվող հեռախոսազրույցներում ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ավանեսյանը չի ընդունում իրեն առաջադրված՝ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով