Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, թե ընդդիմադիր կու…

🇬🇪 Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, թե ընդդիմադիր կուսակցությունները հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական հեղաշրջման սցենար են պատրաստել։
📍 Նա նաև մեկնաբանել է տեխնիկական կառավարության գաղափարը, որն ընդդիմությանն առաջարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա կարծիքով, եթե ընտրություններում հաղթեն ընդդիմադիր կուսակցությունները, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որի խնդիրն է լինելու բարեփոխումներ իրականացնել։ 2025թ., նախագահի առաջարկած կանոնադրության համաձայն, որը ստորագրել են ընդդիմության առաջնորդները, կանցկացվեն կրկնակի ընտրություններ։
💬 «Սա կասկածներ է առաջացնում, որ ծրագրված է չճանաչել ընտրությունները, ապա այլընտրանքային իշխանության ներդնել: Սա այն է, ինչ հիշում ենք 90-ականներից, երբ ստեղծվեցին ռազմական խորհուրդները, այն է, ինչ տեսնում ենք «բանանային հանրապետություններում», երբ խունտան է գալիս իշխանության: Ըստ երևույթին, ինչ-որ մեկը դրսից մեզ նայում է որպես «բանանային հանրապետություն…» — նշել է Պապուաշվիլին։ |tert.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով