Հայ շախմատիստները ՖԻԴԵ-ի TOP 100-ներումՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա վարկ…

♟️ Հայ շախմատիստները ՖԻԴԵ-ի TOP 100-ներում
ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակները։ Տղամարդկանց TOP 100-ում են Հայկ Մարտիրոսյանը՝ 54-րդ, Շանթ Սարգսյանը՝ 67-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 75-րդ և Արամ Հակոբյանը՝ 80-րդ հորիզոնականներում։
Կանանց ցուցակում Մարիամ Մկրտչյանը 32-րդ, Էլինա Դանիելյանը՝ 59-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 76-րդ տեղերում են։ TOP 100-ում են նաև Լևոն Արոնյանը, Սամուել Սևյանը, Տաթև Աբրահամյանը և Կարինա Համբարձումովան՝ այլ երկրների դրոշների ներքո։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով