Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի քննարկումը…

⚖️ Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվեց

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Աննա Հակոբյանի նախաձեռնած օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվեց երկու ամսով։ Զարուհի Բաթոյանը պատճառաբանեց, որ փաթեթը ծավալուն է և լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ այն քննարկելու համար։
Բաթոյանը նաև ընդգծեց, որ ընտանեկան բռնության մասին խոսելը, օգնության դիմելը և բռնության դեպքին արձագանքելը ամոթ չէ, իսկ ամոթ է արդարացնել բռնարարին և մեղադրել զոհին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով