Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին. APA Ըստ ադրբեջանական AP…

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին. APA
 
Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։
 
«Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ երկրի իրավասու մարմինների կողմից։
 Ադրբեջանական կողմը կապ է պահպանում հայկական կողմի հետ՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։
Քննչական կոմիտեն չի մեկնաբանում, թե որ հոդվածով է քրեական վարույթ հարուցել և թե արդյոք ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը տեղափոխվել է Երևան: ԻՆՉ Է ՀԱՅՏՆԻ ԱՅՍ ԴԵՊՔՈՎ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով