ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նախարարությունը նախատեսում է արյան պաշարների կենտրոնացված ռեեստր ստեղծել, ինչպես նաև բաշխման համակարգ: Հիվանդանոցների պատասխանատուները կունենան հասանելիություն այդ համակարգին և արյան կարիքի դեպքում անձամբ կարող են գնալ և արյունը ստանալ: |armenpress.am|