«Այս մեղադրանքը լրիվ փուչիկ է՝ սկզբից մինչև վերջ»․ Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգս…

⚖️ «Այս մեղադրանքը լրիվ փուչիկ է՝ սկզբից մինչև վերջ»․ Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի գործով
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստում նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը քննադատել է մեղադրանքը՝ պնդելով, որ դրանում օգտագործվող «ակնհայտորեն» ձևակերպումը հակասում է գործի նախկին ընթացքին։
Հակոբյանի խոսքով՝ 2021 թվականին գործը կարճած քննիչը նշել էր, որ հանցագործության դեպք առհասարակ չկա, մինչդեռ այժմ նույն հանգամանքները ներկայացվում են որպես «ակնհայտ»։
Դատախազը հակադարձել է, որ մեղադրանքի ձևակերպումներն ունեն փաստական հիմք։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով