Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայ…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայի դեմ Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրի հանդիպումից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին։
«Ունենք արդեն 14 կորուստ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ սա չորրորդ խաղն է, որի համար ռեսուրս շատ է պետք, բայց ամեն դեպքում՝ ունենք ֆուտբոլիստներ, որոնք դուրս կգան խաղադաշտ պայքարելու եւ հաջողություն ակնկալելու նպատակով։ Ունենք պլան, թե ոնց պետք է խաղանք։ Չեռնոգորիան ունի լավ թիմ, մենք կարող ենք ունենալ խնդիր այստեղ՝ իմանալով, թե ում հետ գործ ունենք, բայց մենք էլ կձգտենք մեր լավագույն խաղը ցուցադրել»,– ասել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով